(For english version see here)
Ես երկար ժամանակ մտածում էի գրել ինչ – որ բան այս թեմայի հետ կապված: Հետո ես ինքս ինձ ասացի, որ երեխաները կարևոր են, նրանք պետք է ամենից կարևոր լինեն, այդ թվում նաև Հայաստանում, քանի դեռ նրանք ամենից խոցելին են սեռական բռնության հանդեպ:
Կանադայի կամ ԱՄՆ-ի յուրանաքանչյուր ծնողի համար, ով երեխա է դաստիարակում, սա շատ անհանգստացնող հարց է: Զլմ-ները անընդհատ հիշեցնում են նրանց, որ զգուշանան բռնարարներից, առևանգողներից և պեդոֆիլներից, որոնք ամենուր են` դպրոցում, փողոցում, զբոսայգիներում և տանը:
Հայաստանում մինչև այժմ էլ ընդհանրապես բռնության մասին խոսելը տաբու է, առավել ևս սեռական բռնության մասին, նույնիսկ երեխաների նկատմամբ: Միայն վերջին 3 ամիսների ընթացքում, ես անձամբ առաջին անգամ կարդացի երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ 3 հոդվածներ տարբեր հայկական օնլայն ամսագրերում` առաջին դեպքը պատահել էր Երևան քաղաքում, երբ մի խումբ տղաներ բռնաբարել էին մի 8 տարեկան աղջկա զբոսայգիներից մեկում, երկրորդը` մարզում, երբ 5 տարեկան տղա երեխան ենթարկվել էր սեռական բռնության իրենց հարևանների և ընտանիքի ընկերների կողմից, և երրորդը` գյուղում, երբ փոքրիկ տղան բռնաբարվել էր դպրոցում 3 դեռահասների կողմից:
Մինչ այդ սեռական բռնության դեպքեր էին գրանցվել Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում, որի մասին բարձրաձայնեց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ինչն արթնացրեց ողջ հանրության ուշադրությունն այս հիմնահարցի շուրջ, հետո սկսեցին հայտնվել տվյալ դպրոցը ավարտած աշակերտները, ովքեր պատմում էին տվյալ դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրենց նկատմամբ իրականացված սեռական բռնությունների մասին:
Երբ գնում ես տարբեր հանդիպումների և խոսում ՀՀ-ում երեխայի պաշտպանության ոլորտում աշխատող մասնագետների հետ, միշտ լսում ես ահավոր պատմություններ երեխաների նկատմամբ իրականացված սեռական բռնության տարբեր տեսակների մասին, ինչպես ընտանիքների ներսում, այնպես էլ ընտանիքից դուրս, և այդ պատմություններն իրական են: Բայց շատ հազվադեպ է, երբ մարդիկ բարձրաձայնում են տվյալ հիմնահարցի վերաբերյալ հանրության մեջ:
Ինչու՞: Վախ, ամոթ կամ միգուցե գործընթացի և միջամտության մեխանիզմների պակասություն:
Մի բան հաստատ է. նման լռությունը չի պաշտպանում մեր երեխաներին: Դժվար է, վախենալու և սարսափազդու, բայց մարդիկ պետք է տեղեկացված լինեն, որ բռնությունը առկա է նաև ՀՀ-ում և բռնության մասին չխոսելը չի վերացնում տվյալ երևույթը: Ամենադժվար բանն այն է, երբ ոչ ոք չի խոսում բռնության մասին, բոլորը մտածում են, որ բռնություն չկա մեզ մոտ և այսպիսով ծնողները սկսում են իրենց երեխաներին վստահել բոլորին, նույնիսկ անծանոթներին: Տվյալ տեղեկատվության պակասը կարող է ստեղծել մեզ համար պրոբլեմներ և մեր երեխաներին դարձնել իդեալական զոհեր` հասանելի, ազատ և անտեղյակ:
Երբ ես կամավորություն էի անում ՀՀ-ի մարզերում, միշտ զարմանում էի, որ երիտասարդ երեխաները միանում էին մեզ ամենուր, երբեմն առանց ծնողների իմացության: Հետո, երբ ես տեղափոխվեցի Երևան, նկատեցի, որ փոքր աղջիկները /5-6 տարեկան/ խաղում են այգիներում մինչ ուշ գիշեր` առանց որևէ վերահսկողության, որտեղ շատ հեշտ էր հանդիպել ամեն տեսակի մարդկանց:
Ես գիտեմ, որ այս ամենը տհաճ է և երբեմն մենք վախենում ենք, որ պաշտպանելով մեր երեխաներին` կտրումում ենք նրանց իրենց անմեղությունից և մանկությունից: Բայց ես նաև հիշում եմ փոքրիկ տղայի դեմքի արտահայտությունը, ով եկել էր մեր ճգնաժամային կենտրոն բռնությունից հետո և ես մտածեցի, որ եթե միայն մենք սովորեցնեինք մեր երեխաներին խոսել մեզ հետ ավելի շատ` սովորեցնելով նրանց սեփական մարմնի և անձնական ապահովության պահպանման կարևորության մասին:
Այդ գիշեր ես նստեցի իմ անկողնում երեխաներիս հետ և սկսեցի խոսել և հարցեր տալ` ինչպես է դպրոցում, կան արդյոք այնտեղ ինչ-որ պրոբլեմներ, կա՞ ինչ-որ բան, որ անհանգստացնում է նրանց: Հետո մենք խոսեցինք մեր մարմինների մասին, ինչքան այն անձեռնմխելի է և որ մեր մարմինները մեզ են պատկանում և միայն մենք ինքներս իրավունք ունենք դիպչելու մեզ: Մենք նույնիսկ պրակտիկ փորձարկեցինք բարձր գոռալ և աղմուկ բարձրացնել` մյուսների ուշադրությունը գրավելու համար, եթե վտանգավոր իրավիճակում հայտնվենք:
Դժվար է մտածել այս ամենի մասին: Երբեմն գիշերները ես չեմ քնում` մտածելով այս ամենի մասին, երբեմն ես չափից ավել եմ սկսում մտածել, բայց կարևոր է ուժեղացնել մեր երեխաներին և քաջալերել նրանց վստահել իրենց սեփական բնազդներին` փոխարեն վերացնել վերջիններս:
Ոչ ոք չի ուզում մեծացնել զոհերի, ուրեմն եկեք անհրաժեշտ գործիքներով զինենք մեր երեխաներին` ապահով միջավայր ստեղծելով ընտանիքի ներսում և դրսում:
No comments:
Post a Comment